ՀՀԿ համագումարը կարծես Խորհրդային Միության վերջին տարիներին վերաբերող բեմադրություն լիներ, մասնավորապես՝ ՍՄԿԿ «սյեզդի»:
Թե՛ ելույթների ոճը, թե՛ բովանդակությունը կարծես կատարելապես արտատպված լինեին խորհրդային մոդելից՝ ճոռոմ ու ոչինչ չասող բառեր, հերոսական և անձնազոհ ճառեր պետությունը թալանի դաշտի հետ խառնած Սերժ Սարգսյանի և իր «թիմի» կողմից:
Վերջին շրջանի հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը նմանվում է 80-ականների վերջին ընթացող հայտնի գործընթացներին:
ՀՀԿ ղեկավարը գնալով վերածվում է իշխող արատավոր համակարգի քայլող սիմվոլի, որին միայն նայելիս զգում ես Հայաստանում իշխող ռեժիմի փտածությունն ու լճացումը: Իսկ ահա քաղաքական մյուս բոլոր ուժերը, որոնք հասկանում են երկրի ծանր քաղաքական-տնտեսական վիճակն ու դրանից բխող հետևանքները, ինչպես նաև՝ հասարակության առավել ակտիվ մասը, փորձում են միասնական օրակարգ ձևավորել, որտեղ իբրև առաջնային շահ՝ դիտվում է պետության շահը:
Այս համախմբման արդյունքը մենք տեսնում ենք խորհրդարանում, երբ ՀՀԿ-ն «ծերը ծերին» հասցնելով է անցկացնում իր բոլոր նախագծերը, ինչը մենք չենք ունցել ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնություն դառնալուց ի վեր: Սակայն ռեժիմին հաղթելու համար հարկավոր է ձևավորել մեկ օրակարգով միասնական հրապարակ, ինչը Սերժ Սարգսյանի և նրա ռեժիմի համար անհաղթահարելի խոչընդոտ է:
Տաթևիկ Պողպատյան

https://www.facebook.com/pogp.tatev/posts/4128699393294