Աշխարհ

26.05.2014 11:44


Կլիչկոն՝ Կիևի քաղաքապետ

Կլիչկոն՝ Կիևի քաղաքապետ

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 50,26%-ի հաշվարկի արդյունքում 53,86%-ով առաջին տեղում է Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն։

Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ստացել է ձայների 13,1%-ը։ 3-րդ տեղում է «Արմատական կուսակցության» («Радикальная партия») առաջնորդ Օլեգ Լյաշկոն՝ 8,48%-ով։

Իսկ հայտնի բռնցքամարտիկ, Գերագույն ռադայի պատգամավոր Վիտալի Կլիչկոն զուգահեռաբար ընթացող Կիևի քաղաքապետի ընտրությունների արդյունքների հաշվարկում, ըստ 52% ընտրատեղամասերի արդյունքների, առջևում է 56,33% ձայնով։

Այս խորագրի վերջին նյութերը