Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» Ֆրանսիայում առաջատարն է Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով
Ֆրանսիայում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում, սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի՝ CSA–ի տվյալներով, «Ազգային ճակատ»–ին կողմ է քվեարկել մասնակցածների 25%–ը։ Ֆրանսիայում իշխանության գտնվող սոցիալիստները երրորդ տեղում են (14,1%)՝ առաջ թողնելով Աջ Միությանը (20,6%)։
CSA տվյալները, մեծ հաշվով, համապատասխանում են մինչ ընտրություններն արված հարցումներին։ Նրանք կանխորոշել էին «Ազգային ճակատի» հաղթանակը, ինչպես նաև այն, որ սոցիալիստները չեն կարող բարձրանալ երրորդ տեղից ավելի։ «Ազգային ճակատի» նախագահ Մարին Լե Պենը Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների առաջին տվյալների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից պահանջել է «ցրել Ազգային ժողովը և Կառավարությունը»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։