Քաղաքական

26.05.2014 11:06


Նաիրա Զոհրաբյան. «Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է տարվել Ռուսաստան»

Նաիրա Զոհրաբյան. «Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է տարվել Ռուսաստան»

Ինչպես տեղեկացրել էինք, Այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից պահանջել էր բացահայտել 500 մլն դոլար ռուսական վարկի տրամադրման «մութ անկյունները»։

–Այդ բազմաչարչար վարկի տրամադրման հարցը երբ բերվեց խորհրդարան, ԲՀԿ-ն չքվեարկեց, որովհետև մեզ ասվեց, թե 500 մլն դոլարի վարկ ենք վերցնելու, բայց հետո կներկայացնենք, թե ինչ ուղղություններով է ծախսվելու այն,–լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, որ այդ ծախսերի մասին հաշվետվությունը խորհրդարան այդպես էլ չբերեցին.

–Ու, բնականաբար, որոշակի կասկածելի շղարշով պատվեց այդ վարկի էպոպեան: Այսօր էլ ես հղում արեցի մամուլին, որտեղ հրապարակվեց, որ վարկից լրջագույն գումարներ տրվել են ռուսաստանաբնակ հայ գործարարների՝ նախորդ Կառավարության ինչ-որ մի անհասկանալի որոշմամբ, որի իրավունքը, մասնագետների պնդմամբ, չունեին: Այսինքն, Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է տարվել Ռուսաստան: Ուստի վարկի հետ կապված անորոշություններն այդպես էլ մնացին: Ոճը՝ նորից պատմել այն, ինչ թղթում գրված է, նորից վերակարդալ, պետք է վերացվի, որպեսզի ճշգրիտ, հասցեական լինեն քննարկումները:

Զոհրաբյանն ընդգծել է, որ պետական բյուջեի կատարողականների ժամանակ բովանդակային քննարկումներ չեն լինում. անընդհատ ընկնում են թվերի հետևից, իսկ արդյունավետությունը մնում է երկրորդ պլանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը