Ն. Զոհրաբյանը պահանջել է բացահայտել ռուսական վարկի տրամադրման «մութ անկյունները»
Այսօր ԱԺ–ում ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից պահանջել է բացահայտել 500 մլն ռուսական վարկի տրամադրման «մութ անկյունները»։
–Մանրամասն ներկայացրե՛ք, թե այդ վարկն ինչի՞ վրա է սպառվել։ «Մութ անկյուններ» ասելով նկատի ունեմ տարբեր գործարարներին և մերձավորներին այդ վարկի տրամադրումը,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Ջանջուղազյանը պատասխանել է, որ վարկի օգտագործման վերաբերյալ տեղեկանքը ներառված է հաշվետվության մեջ։
–Դրանց որոշ մասն օգտագործվել է աղետի գոտում շինարարության համար, մյուս մասը՝ վարկերի տրամադրման համար, և այդ ընկերությունների ցանկը կա։ Ռուսական վարկի մեծ կտորը հատկացվել է Կենտրոնական բանկին տնտեսության վարկավորման նպատակով,–նշել է Ջանջուղազյանը։

7or.am