Լրահոս

26.05.2014 10:27


Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում

Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում՝ «Դոմեն դե դիվոն» հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գեւգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ գնդակով և առանց գնդակի, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ:

Հայասատանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 19:30-ին: Մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում տեղի կունենա ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը