Աշխարհ

25.05.2014 20:18


Ուկրաինայում ավարտվել են նախագահական ընտրությունները

Ուկրաինայում ավարտվել են նախագահական ընտրությունները

Քիչ առաջ Ուկրաինայում ավարտվել են նախագահական ընտրությունները: Ավելի վաղ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Մագերան հայտարարել էր, որ ԿՀԸ-ը մտադիր չէ ժամը 20:00-ից հետո շարունակել աշխատանքը ուշացումով բացված ընտրատեղամասերում:
«Օրենքով սահմանված ժամ գոյություն ունի` 20:00-ն, որից հետո քվեարկության որևէ շարունակություն լինել չի կարող», - ուկրաինական ԶԼՄ-ի փոխանցմամբ` ասել էր Մագերան:
Նշենք, որ ժամը 15:00-ի դրությամբ Ուկրաինայի 79 շրջանում նախագահի արտահերթ ընտրությունների մասնակցությունը կազմել է 39.32 տոկոս:
Լուգանսկի շրջանում ընտրություններն անցկացվում են 12 շրջանից երկուսում, իսկ Դոնեցկում` 22-ից 7-ում: Ըստ չճշտված աղբյուրի` հաղրդվում է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ներկայացուցիչներն առևանգել են շրջանային բոլոր հինգ ընտրական հանձնաժողովների նախագահներին, ովքեր գործում էին Դոնեցկում:

Այս խորագրի վերջին նյութերը