Քաղաքական

25.05.2014 09:35


Ա. Հարությունյան. «Վերջին բոլշևիկների վերջին համագումարը»

Ա. Հարությունյան. «Վերջին բոլշևիկների վերջին համագումարը»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը զարմանալի չի համարում, որ Կառավարության ծրագիրն ընդունվեց «հարբած փղերին մարտի նետելու» միջոցով։

Եթե Սերժ Սարգսյանը գնում է Ավշար գյուղ՝ գործարանում խաշ ուտելու, նույն այդ մարդու հետ, նա էլ կարող է ԱԺ հարբած գնալ,– լրագրողներին ասել է Ա. Հարությունյանը:

Հայաստանյան ներքաղաքական ներկայիս իրավիճակի լուծումը Ա. Հարությունյանը տեսնում է ոչիշխանական ուժերի համախմբման մեջ։

–Վաղուց ժամանակն է, որ քառյակն ընդլայնվի: Պետք է մեծ հանրահավաք կազմակերպվի, հրավիրվեն քաղաքական այն ուժերը, որոնք կիսում են նույն տեսակետները: Եվ պետք է ձևավորվի մեկ օրակարգ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական: Որպես հիմնական բաղադրիչ էլ պետք է հանդես գա ժողովուրդը: Առանց ժողովրդի՝ ընդդիմությունը չի կարող բավականաչափ ուժեղ լինել: Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սարսափում են ժողովրդից,–ասել է բանախոսը:

Իսկ ՀՀԿ 15-րդ համագումարն էլ Ա. Հարությունյանը համարում է «Վերջին բոլշևիկների վերջին համագումարը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը