Լրահոս

04.12.2024 22:54


Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցում են լարված մթնոլորտում

Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցում են լարված մթնոլորտում

Այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում։ Ընտրություններն անցում են լարված մթնոլորտում։ Որոշ շրջաններում, ինչպիսին, օրինակ, Դոնեցկ քաղաքն է, ընտրատեղամասերն այդպես էլ չեն բացվել։ Իսկ ողջ Դոնեցկի մարզում ընտրություններն ընթանում են միայն Ալեքսանդրովյան և Դմիտրովյան շրջաններում: Օդեսայի ընտրատեղամասերից մեկի ուղղությամբ էլ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել։ Դոկուչաևսկում զինված մարդկանց ներխուժել է տեղամաս և պահանջել դադարեցնել քվեարկությունը:

Հիշեցնենք, որ նախագահի աթոռի համար պայքարում է 21 թեկնածու։ Առաջատարներն են համարվում Պյոտր Պորոշենկոն, Յուլիա Տիմոշենկոն և Սերգեյ Տիգիպկոն։

Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների համար ընտրատեղամաս է բացվել նաև ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը