Կարծիք

25.05.2014 02:15


Կիմա Եղիազարյան.

Կիմա  Եղիազարյան.

Չգիտեմ, Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսը հիշո՞ւմ եք: Այնտեղ մի անհայտ ծագում ունեցող, թափառական կերպար կա, անունը՝ Լուկա, որ այս ու այնտեղ շրջելով ինչ-որ սրտաճմլիկ մտքեր է արտահայտում: Կարճ ասած՝ ամեն ինչի հետ հաշտվելու եւ գետնաքարշ գոյությունդ շարունակելու մասին «ծակ փիլիսոփայություն» է անում:

Այդպիսի մի լուկայական քաղցր-մեղցր ելույթ հնչեց Մարզահամերգային համալիրում, որ մարդկանց ուղեղները դմբրացնելուն միտված միապաղաղ, տերտերական ոճի ճառ էր. հայրենիք, շենացում, զարգացում, ֆլան-ֆստան...

Իսկ հայրենիքը սրանք էնքան են լվացել, մաշեցրել, ժավելաջրել, որ քրքրվել-փոքրացել է այնքան, որպեսզի կարողանան տեղավորել իրենց Մելիք-Ադամյան փողոցում:

Այո, այո, այդպես էլ է լինում, երբ հայրենիքը էնքան է խեղճանում, որ կուճուրվում է մի փողոցում, որտեղից նրան «տիրություն» են անում գառան մորթի հագած գայլերը:

«Դու հպարտ չես, իմ հայրենիք»,- ասում էր Վահան Տերյանը:

Ցավոք, այսօր էլ հպարտ չէ մեր հայրենիքը, այլապես թույլ չէր տա, որ իրեն ոտնակոխ անեն մելիք-ադամյանական հրոսակները...

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/635444173210734

Այս խորագրի վերջին նյութերը