Եթե բանը կհասնի սահմանադրական հանրաքվեին, ապա այն պետք է վերածել Սերժ Սարգսյանին ճանապարհ դնելու գործընթացի
«ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ, ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ԵՏ ԲԵՐԵՔ»
Ո՞ւմ մտքով կանցներ, որ մանկություններս ետ բերելու գործին կլծվեին ոչ թե հով ու մով սարերը, այլ` մեր մեջքին «սարի» պես կանգնած իշխող կուսակությունն ու իր անփոփոխելի առաջնորդը՝ միամաբար կարծելով, թե այն ժամանակների կառավարման համակարգն ենք երազում վերականգնել:
Իսկապես, այսօր հպանցիկ աչքի տակով անցկացնելիս ՀՀԿ 15-րդ համագումարի անցուդարձը համացանցում, ակամայից հիշեցի «հին ու բարի ժամանակները»՝ ԽՍՀՄ-ը, իր «դարակազմիկ» համագումարներով ու կենդանության օրոք արդեն քայլող «օղորմածիկ լիդերներով», իշխող կուսակցության ու համատեղության կարգով նաև երկրի ղեկավարների կյանքից կտրված ճառերով, միաձայն քվեարկություններով, հավաստիացումներով, որ գնալով հզորանում է իրենց կուսակցությունը և ավելի մեծացնում իր դերակատարությունը մեր կյանքում… Ուղղակի այսքանից հետո ինքնաբերաբար չկարողացա չհիշել նաև, թե՝ աշխարհի ցամաքի 1/6-ը զբաղեցնող, գրեթե 300 միլիոն բնակչություն ունեցող, մոլորակի համարյա կեսի վրա ազդեություն տարածած, բազմապիսի օգտակար հանածոների ֆանտաստիկ ռեսուրսների տիրապետող ատոմային գերտերությունն ինչպես աչքներիս առաջ փլուզվեց, քանի որ Խորհրդային միությունը ղեկավարում էին այնպես, ինչպես հիմա մերոնք մեր երկիրը:
Բայց մենք ի՞նչ ռեսուրս ունենք, որ այս կարգի կառավարմանը դիմանանք: Իսկ այսօր հերթական անգամ Ս.Սարգսյանը հավաստիացրեց, որ ոչ միայն ցանկություն չունի հրաժարվելու իր գործելաոճից, այլև՝ հավերժ կառավարելու գայթակղությունից: Իսկ դրա համար նրան օդի ու ջրի պես հարկավոր է փոխել սահմանադրությունը, որպեսզի վերցնի երկրի «կառավարման վահանակն» ու Բաղրամյան 26-ից տեղափոխվի Մելիք-Ադամյան փողոց:
Եվ որքան էլ գործող նախագահը փորձի մեզ համոզել, թե տեսեք սահմանադրական փոփոխության անհրաժեշտության մասին ժամանակին շատերն էին դրական կարծիք հայտնում, իսկ հիմա հենց իրենք են դեմ փոփոխությանը, պատասխանն ավելի քան պարզ է. փոփոխության անհրաժեշտություն կա, բայց դա ամենահրատապ խնդիրը չէ այսօր և բացի այդ՝ սովետական մոդելի սահմանադրական փոփոխություն որևէ մեկի ծրագրում չի եղել:
Երկիրը ձեռքից գնում է, իսկ այդ վիճակին մեզ հասցրած իշխանությունը ոչինչ չի անում դրությունը փրկելու, այլ ասում է, որ եթե սահմանադրությունը փոխվի, ապա հետագայում ինքն ավելի արդյունավետ կկառավարի երկիրը: Նախ՝ ինչու պետք է դարձյալ իրենք կառավարեն: Եվ հետո. ինչպե՞ս կարող ենք այդ հարցում իշխանության խոսքին հավատալ, երբ համոզվել ենք, որ այս տարիների ընթացքում նրա ցանկացած խոստում ոտքից գլուխ սուտ է, բոլոր ծրագրերը ձախողվել են, իրենց յուրաքանչյուր քայլ ուղղված է միայն երկիրը քանդելու միջոցով սեփական գրպանները լցնելուն:
Սահմանադրական փոփոխությանը հարկավոր է անդրադառնալ այս իշխանություններին գործող սահմանադրության ընձեռած հնարավորություններով հեռացնելուց հետո միայն: Քանի որ ազգակործան քաղաքականության ճարտարապետներին չի կարելի վստահել երկրի հիմնական օրենքը փոփոխելու բարդ ու պատասխանատու գործը: Համ էլ՝ ընտրակեղծարարներին ինչու՞ պետք է հանրաքվե անցկացնեն։
Հիմա էլ Ս.Սարգսյանը ոգևորվել է «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսից, և կարծում է, որ, եթե ինքը դա որդեգրի, դրանով կարդարացնի հավերժ ղեկավարելու իր մտադրությունը: Պետք է նրան հիասթափեցնենք՝ ասելով, որ մենք լավ գիտենք, թե երկրի իրական տերերն ովքեր են, և ինքը նրանց հետ ոչ մի ընդհանուր աղերս չունի, քանի որ՝ չեն տարանջատվում երկիրի իրական տիրոջից բարձր ճաղերով, թիկնապահների բանակով, շփման մեջ կենդանի խոսքից հրաժարվելով ...
Եվ վերջապես, պետք չի հիմա էլ «սաշիկաբարո» փայ մտնել մեր երիտասարդների ազնիվ մղումներով պայմանավորված կարգախոսին:
Եզրակացությունը մեկն է՝ Սերժ Սարգսյանը պետք է օր առաջ հեռանա: Եթե բանը կհասնի սահմանադրական հանրաքվեին, ապա այն պետք է վերածել Սերժ Սարգսյանին ճանապարհ դնելու գործընթացի։ Իսկ շատ ավելի լավ կլինի, որ գործն անգամ դրան չհասնի։
Եթե բանը կհասնի սահմանադրական հանրաքվեին, ապա այն պետք է վերածել Սերժ Սարգսյանին ճանապարհ դնելու գործընթացի
«ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ, ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ԵՏ ԲԵՐԵՔ»
Ո՞ւմ մտքով կանցներ, որ մանկություններս ետ բերելու գործին կլծվեին ոչ թե հով ու մով սարերը, այլ` մեր մեջքին «սարի» պես կանգնած իշխող կուսակությունն ու իր անփոփոխելի առաջնորդը՝ միամաբար կարծելով, թե այն ժամանակների կառավարման համակարգն ենք երազում վերականգնել:
Իսկապես, այսօր հպանցիկ աչքի տակով անցկացնելիս ՀՀԿ 15-րդ համագումարի անցուդարձը համացանցում, ակամայից հիշեցի «հին ու բարի ժամանակները»՝ ԽՍՀՄ-ը, իր «դարակազմիկ» համագումարներով ու կենդանության օրոք արդեն քայլող «օղորմածիկ լիդերներով», իշխող կուսակցության ու համատեղության կարգով նաև երկրի ղեկավարների կյանքից կտրված ճառերով, միաձայն քվեարկություններով, հավաստիացումներով, որ գնալով հզորանում է իրենց կուսակցությունը և ավելի մեծացնում իր դերակատարությունը մեր կյանքում…
Ուղղակի այսքանից հետո ինքնաբերաբար չկարողացա չհիշել նաև, թե՝ աշխարհի ցամաքի 1/6-ը զբաղեցնող, գրեթե 300 միլիոն բնակչություն ունեցող, մոլորակի համարյա կեսի վրա ազդեություն տարածած, բազմապիսի օգտակար հանածոների ֆանտաստիկ ռեսուրսների տիրապետող ատոմային գերտերությունն ինչպես աչքներիս առաջ փլուզվեց, քանի որ Խորհրդային միությունը ղեկավարում էին այնպես, ինչպես հիմա մերոնք մեր երկիրը:
Բայց մենք ի՞նչ ռեսուրս ունենք, որ այս կարգի կառավարմանը դիմանանք: Իսկ այսօր հերթական անգամ Ս.Սարգսյանը հավաստիացրեց, որ ոչ միայն ցանկություն չունի հրաժարվելու իր գործելաոճից, այլև՝ հավերժ կառավարելու գայթակղությունից: Իսկ դրա համար նրան օդի ու ջրի պես հարկավոր է փոխել սահմանադրությունը, որպեսզի վերցնի երկրի «կառավարման վահանակն» ու Բաղրամյան 26-ից տեղափոխվի Մելիք-Ադամյան փողոց:
Եվ որքան էլ գործող նախագահը փորձի մեզ համոզել, թե տեսեք սահմանադրական փոփոխության անհրաժեշտության մասին ժամանակին շատերն էին դրական կարծիք հայտնում, իսկ հիմա հենց իրենք են դեմ փոփոխությանը, պատասխանն ավելի քան պարզ է. փոփոխության անհրաժեշտություն կա, բայց դա ամենահրատապ խնդիրը չէ այսօր և բացի այդ՝ սովետական մոդելի սահմանադրական փոփոխություն որևէ մեկի ծրագրում չի եղել:
Երկիրը ձեռքից գնում է, իսկ այդ վիճակին մեզ հասցրած իշխանությունը ոչինչ չի անում դրությունը փրկելու, այլ ասում է, որ եթե սահմանադրությունը փոխվի, ապա հետագայում ինքն ավելի արդյունավետ կկառավարի երկիրը: Նախ՝ ինչու պետք է դարձյալ իրենք կառավարեն: Եվ հետո. ինչպե՞ս կարող ենք այդ հարցում իշխանության խոսքին հավատալ, երբ համոզվել ենք, որ այս տարիների ընթացքում նրա ցանկացած խոստում ոտքից գլուխ սուտ է, բոլոր ծրագրերը ձախողվել են, իրենց յուրաքանչյուր քայլ ուղղված է միայն երկիրը քանդելու միջոցով սեփական գրպանները լցնելուն:
Սահմանադրական փոփոխությանը հարկավոր է անդրադառնալ այս իշխանություններին գործող սահմանադրության ընձեռած հնարավորություններով հեռացնելուց հետո միայն: Քանի որ ազգակործան քաղաքականության ճարտարապետներին չի կարելի վստահել երկրի հիմնական օրենքը փոփոխելու բարդ ու պատասխանատու գործը: Համ էլ՝ ընտրակեղծարարներին ինչու՞ պետք է հանրաքվե անցկացնեն։
Հիմա էլ Ս.Սարգսյանը ոգևորվել է «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսից, և կարծում է, որ, եթե ինքը դա որդեգրի, դրանով կարդարացնի հավերժ ղեկավարելու իր մտադրությունը: Պետք է նրան հիասթափեցնենք՝ ասելով, որ մենք լավ գիտենք, թե երկրի իրական տերերն ովքեր են, և ինքը նրանց հետ ոչ մի ընդհանուր աղերս չունի, քանի որ՝ չեն տարանջատվում երկիրի իրական տիրոջից բարձր ճաղերով, թիկնապահների բանակով, շփման մեջ կենդանի խոսքից հրաժարվելով ...
Եվ վերջապես, պետք չի հիմա էլ «սաշիկաբարո» փայ մտնել մեր երիտասարդների ազնիվ մղումներով պայմանավորված կարգախոսին:
Եզրակացությունը մեկն է՝ Սերժ Սարգսյանը պետք է օր առաջ հեռանա: Եթե բանը կհասնի սահմանադրական հանրաքվեին, ապա այն պետք է վերածել Սերժ Սարգսյանին ճանապարհ դնելու գործընթացի։ Իսկ շատ ավելի լավ կլինի, որ գործն անգամ դրան չհասնի։
Էդվարդ Անտինյան
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202248617439375