Լրահոս

28.08.2009 12:09


18.5 % տնտեսական անկում. կրկին «մեղավորը» միջազգային տնտեսական ճգնաժամն է

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը  ՀՆԱ-ի 7 ամսվա արդյունքներով գրանցված  18.5 տոկոս անկումը  պայմանավորել  է մի շարք գործոններով: Ինչպես և վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ֆինանսների նախարարը արձանագրվող տնտեսական անկումը հիմնականում պայմանավորեց միջազգային   ֆինանսատնտեսական ճգնաժամով։  Նա նաև  նշեց, որ որոշակի գործողություններ իրականացվում են ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ: «Ադեկվատ են նաև բյուջեի կատարման ցուցանիշները, որը մենք ունենք 7 ամսվա արդյունքներում: Ունենք 359 մլրդ դրամ հավաքագրված բյուջեի եկամուտներ, և 426.5 մլրդ դրամ ծախսեր, որոնք նույնպես իրականացվել են 7 ամսվա արդյուքններում: Դեֆիցիտն ընդհանուր առմամբ կազմել է 67 մլրդ դրամ, որը մոտավորապես 4.7 տոկոս է ՀՆԱ-ի հետ հարաբերակցելով»,-ասել է ֆինանսների նախարարը:

Ըստ նախարարի կանխատեսումների, տարվա ընթացքում չի գերազանցվի դեֆիցիտի 7.5 տոկոս չափաքանակը, որն ի դեպ, չնայած բուռն առարկումների, ընդունեց ԱԺ-ը:

 

Այս խորագրի վերջին նյութերը