Լրահոս

24.05.2014 13:20


ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին կմեկնարկի Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերի աշխատանքային այցը Հարավային Կովկաս։

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը կլինի Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։

Այցի ընթացքում Բուրկհալթերը կունենա մի շարք պաշտոնական հանդիպումներ և կքննարկի փոխադարձ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը