Կարծիք

24.05.2014 13:00


Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը սովետական գործիչների ելույթներից չէր տարբերվում

Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը սովետական գործիչների ելույթներից չէր տարբերվում

Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթից հատված. «Բայց, միևնույն ժամանակ, Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը» և 2013 թվականի նրա արձագանքը տարեց տավուշցուն. «Բայց, միևնույն ժամանակ, Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը»։ Շատ, ախր, շատ գործուն է նախագահն իրա թիմակիցների հետ։ Մարդուն ամենապարզ լեզվով ասում են՝ արտագաղթել են քաղաքացիներդ, ասում է՝ «ե՞ս եմ մեղավոր»։ Մարդ ինչքան պետք է իրականությունից հեռու լինի, որ նման պատասխան տա սեփական երկրի քաղաքացուն։
Կամ այս մասը. «Փոխվում է նաև Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: Կուսակցությունը դառնում է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի»։

Բնական է, որ հայ երիտասարդի միակ հեշտ ճանապարհը ինքնաիրացվելու «չերեզ» ՀՀԿ է։ Բնական է, որ հանրապետական ջահելների համար է կանաչ լույս վառված. մեր երեխեքի համար չի։
Մի խոսքով, սովետական գործիչների ելույթներից գրեթե չէր տարբերվում, անգամ այս տարվա կապույտ ֆոնը չփրկեց. մեկ է՝ սովետի հոտը վրաներից գալիս է...

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը