Լրահոս

24.05.2014 12:40


Եմենում «Ալ–Քաիդայի» զինյալների հարձակման զոհ է դարձել 27 մարդ

Եմենում «Ալ–Քաիդայի» զինյալների հարձակման զոհ է դարձել 27 մարդ

Առնվազն 27 մարդ է զոհվել «Ալ–Քաիդայի» զինյալների՝ Եմենում վարչական շենքերի ու ռազմական դիրքերի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին այսօր հայտնել է «Reuters» գործակալությունը։ Զոհվածներից 10-ը զինծառայողներ են։

Տասնյակ զինյալներ 15 բեռնատարով մայիսի 24-ի գիշերը ժամանել են Սեյուն. «Նրանք մտադիր էին վերցնել քաղաքը և պահել այն վերահսկողության տակ»,–հայտնել է գործակալությանը տեղական անվտանգության ծառայության ներկայացուցիչը։ Նրա տեղեկատվության համաձայն՝ ոչնչացվել է 20 զինյալ։ Զոհվել են յոթ ոստիկանության աշխատակից և զինծառայող։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը