Լրահոս

24.05.2014 11:40


Սերժ Սարգսյան. «ՀՀԿ–ն շարունակելու է աճել ու ամրանալ»

Սերժ Սարգսյան. «ՀՀԿ–ն շարունակելու է աճել ու ամրանալ»

ՀՀԿ 15-րդ հաշվետու համագումարում այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ շարունակելու է ամրապնդել իրենց դերն ու դերակատարությունը մեր երկրում։

–Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության ու հարգանքի հիմքի վրա՝ ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը,–ասել է նա։
Անդրադառնալով նոր Կառավարության ծրագրում ներառված տնտեսական աճի սպասումները նվազեցված լինելուն՝ Ս. Սարգսյանը նշել է, որ դա նվազեցնում է նաև ռիսկայնությունը, բայց սովորականից ավելի ջանքեր գործադրելու պարագայում հնարավոր է է՛լ ավելի մեծ արդյունքներ ցույց տալ:

–Ուշադրության կենտրոնում են լինելու նաև Կառավարության անդամները։ Նրանց աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, և թերացողները շատ արագ կփոխարինվեն։ Անփոխարինելի մարդիկ չկան,-ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը հույսեր է կապում նաև Մաքսային միությանն անդամակցելու հետ՝ վստահ լինելով, որ դա ներդրումների ու արտահանման աճի տեպմերի նկատելիորեն աճին կհանգեցնի:

Նա նաև մեծ հույսեր է կապում սահմանադրական փոփոխությունների հետ՝ դա համարելով երկրում ժողովրդավար համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու նոր փուլ:

Մեր կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ,–ավելացրել է Ս. Սարգսյանը՝ իր կուսակիցներին հորդորելով. «Քի՛չ պայքար, շա՛տ գործ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը