Լրահոս

24.05.2014 11:08


Ուկրաինայում «լռության օր է»

Ուկրաինայում «լռության օր է»

Շաբաթ գիշերվանից Ուկրաինայում արգելված է նախընտրական քարոզարշավը, իսկ կոմունալ ծառայությունները պետք է հանեն հանրային վայրերում ավելի վաղ փակցված նախընտրական քարոզարշավի նյութերը։ Կիևյան իշխանությունները խոստովանել են, որ Դոնեցկի ու Լուգանսկի մի շարք շրջաններում անկախության կողմնակիցների գործողությունները թույլ չեն տալիս քվեարկություն անցկացնել։

Ուկրաինայում «լռության օրը» մեկնարկել է գիշերը՝ երկրում կիրակի նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններից առաջ։ Նույն օրը կկայանան Կիևի քաղաքապետի ու քաղխորհրդի ընտրությունները, ինչպես նաև երկրի մի քանի շրջաններում ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես Օդեսսայում, Նիկոլաևում, Խերսոնում և Չերնովցում։ Արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան կիրակի մայիսի 25-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու, սակայն, հիմնական թեկնածուներն են նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը