Մեկ դասարանի համար «Վերջին զանգը» արժեցել է 960 հազար դրամ
Վերջին զանգը մեզ մոտ նշվում է ինչպես հարսանիք: Սրանք կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքերն են: «Չորրորդ իշխանության» հետ զրույցում մի շրջանավարտի ծնող, ով չի ցանկացել հրապարակել անունը, խոստովանել է, որ բացի միջոցառման համար նախատեսված ծախսերից՝ բավական մեծ գումար է հավաքվել ուսուցչական անձնակազմին և տնօրինությանը նվերներ գնելու համար: Զրուցակցի խոսքով՝ իր զավակի դասարանում սովորում է 32 աշակերտ, նրանցից յուրաքանչյուրի համար ծնողկոմիտեն, որը կազմված է ընդամենը 2 ծնողներից, որոնք դասղեկի մտերիմներն են, դպրոցի տնօրինությանը նվեր գնելու համար պահանջել են 10 հազար դրամ: Սակայն այսքանով «թալանը» չի սահմանափակվել: Վերջին զանգի միջոցառումը յուրաքանչյուր շրջանավարտի համար կազմել է 30 հազար դրամ, որի մեջ մտնում է նաև ողջ օրվա տեսա և լուսանկարահանման ծառայությունը: …Եթե հաշվենք, ապա մեկ դասարանի համար միջոցառումը արժեցել է 960 հազար դրամ, ինչը փոքր գումար չէ»։
Մեկ դասարանի համար «Վերջին զանգը» արժեցել է 960 հազար դրամ
Վերջին զանգը մեզ մոտ նշվում է ինչպես հարսանիք: Սրանք կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքերն են:
«Չորրորդ իշխանության» հետ զրույցում մի շրջանավարտի ծնող, ով չի ցանկացել հրապարակել անունը, խոստովանել է, որ բացի միջոցառման համար նախատեսված ծախսերից՝ բավական մեծ գումար է հավաքվել ուսուցչական անձնակազմին և տնօրինությանը նվերներ գնելու համար: Զրուցակցի խոսքով՝ իր զավակի դասարանում սովորում է 32 աշակերտ, նրանցից յուրաքանչյուրի համար ծնողկոմիտեն, որը կազմված է ընդամենը 2 ծնողներից, որոնք դասղեկի մտերիմներն են, դպրոցի տնօրինությանը նվեր գնելու համար պահանջել են 10 հազար դրամ: Սակայն այսքանով «թալանը» չի սահմանափակվել: Վերջին զանգի միջոցառումը յուրաքանչյուր շրջանավարտի համար կազմել է 30 հազար դրամ, որի մեջ մտնում է նաև ողջ օրվա տեսա և լուսանկարահանման ծառայությունը: …Եթե հաշվենք, ապա մեկ դասարանի համար միջոցառումը արժեցել է 960 հազար դրամ, ինչը փոքր գումար չէ»։
Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։