Լրահոս

23.05.2014 15:48


«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալի մոր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալի մոր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը՝ Նունե Մարգարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը զուգորդվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով կամ կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով։

Ավելի վաղ Ն.Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման օրը տեղի ունեցած աղմկոտ միջադեպի առթիվ՝ նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալների և նախապատրաստված նյութերի հիման վրա:

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի մարտի 24-ի դատավճռով 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով բոլոր 6 ամբաստանյալները, որոնցից չորսը՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ, մեկը՝ մատուցող, և ևս մեկը՝ առաքիչ, դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 000-ական ՀՀ դրամ տուգանքի:

Մանրամասները՝ pastinfo.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը