Իրանի դատարանը որոշում է ընդունել լուսանկարների ու կարճ տեսահոլովակների փոխանակման «Instagram» ծառայությունը երկրի տարածքում արգելափակել քաղաքացիների գաղտնիությունն ապահովելու համար: Այս մասին այսօր փոխանցում է «Аssociated press»-ը՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։ Դատարանի վճիռը փոխանցվել է Իրանի տեղեկատվական և հեռուստահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարություն՝ դիտարկման։
Գործակալության տվյալներով՝ «Instagram»-ի օգտատերերը դեռևս մուտք ունեն ցանցային հավելված։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի «Instagram»–ի էջը նունյպես ակտիվ է. վերջին լուսանկարը տեղադրվել է չորեքշաբթի։ Ավելի վաղ Ռոուհանին վետո էր դրել «WhatsApp» հաղորդագրությունների փոխանակման ծառայության արգելքին։ Մուտքի արգելքը դրվել է միայն այն ժամանակ, երբ հավելվածը գնել է «Facebook»-ը, որի սեփականեր Մարկ Ցուկենբերգն ամերիկացի է՝ հրեական ծագումով։
Ռոուհանին անցյալ տարի իր նախընտրական խոստման մեջ նշել էր, որ մտադիր է առավել մեծ ազատություն տալ սոցիալական և մեդիա ոլորտին։ Հենց այդ քայլն է, փորձագետների կարծիքով, օգնել նրան հաղթանակ տանել քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Սակայն ազատականացման կուրսը Իրանի քաղաքական պահպանողական շրջանակներում դիմադրություն է առաջացրել։
Թեհրանը կարող է արգելափակել «Instagram»–ը

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։