«Էս ռեժիմը կարող է միայն խարդախությունների և ուժի լեզվով խոսել»
Էս ոնց տեսնում եմ, բոլորը շոկի մեջ են երեկվա ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակությունից, որն այլ կերպ, քան «скотный двор» անվանել չեմ կարող: Հազիվ ոտքերի վրա կանգնող հարբած և հայհոյանքներ բաց թողնող պատգամավորներ, իրար տեղ քվեարկություն, որին մասնակցել են միայն ու միայն ՀՀԿ-ականները, քանի որ ոչ իշխանական 4 խմբակցությունները հրաժարվել են քվեարկությանը մասնակցելուց:
Մի խոսքով, տեղի ունեցած միջացառումը լրիվ տեղավորվում էր ՀՀԿ-ականների ոճի մեջ, և ոչ մի զարմանալու բան էլ չկա: Ժողովո՛ւրդ ջան, եթե ՀՀԿ-ի ղեկավարն ու համատեղելիությամբ նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ «Ինչքան ուզենք, էնքան խփենք», «Թեև հասարակության 80 տոկոսը դեմ է, բայց անելու ենք», «Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «Ե՞ս եմ մեղավոր, որ երեխադ արտագաղթել է»,«Սենց եք անում, որ խիյարը թարս ա բուսնում» և այլն, բա էլ ի՞նչ էիք ուզում: Էս ռեժիմը կարող է միայն խարդախությունների և ուժի լեզվով խոսել, քանի որ, չունենալով ներքին լեգիտիմություն (և արդեն նաև արտաքին), նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը պարզապես այլ ելք չունի. չէ՞ որ խարդախությունների միջոցով իշխանությունը զավթածը կարող է միայն ու միայն խարդախությունների միջոցով կառավարել:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջը