Կարծիք

23.05.2014 14:44


«Նոր կառավարության դեմ այսօր աշխատում է միմիայն Բաղրամայն 26-ի գեբելսյան քարոչզամեքենան»

«Նոր կառավարության դեմ այսօր աշխատում է միմիայն Բաղրամայն 26-ի գեբելսյան քարոչզամեքենան»

Երեկ բոլորը տարված էին կառավարության նոր ծրագրի քվերակությամբ, հարբած ՀՀԿ-ականների պահվածքով և այլ հարցերով և չնկատեցին մի հետաքրքիր փաստ. ԱԺ-ում երեկ հնչեց մի կարևոր միտք այն մասին, որ այս կառավարությունը սեփական շարքերում հայտնվել է խորթ զավակի կարգավիճակում: Այս խոսքերի փակագծերը բացելով պետք է արձանագրել, որ նոր կառավարության դեմ այսօր աշխատում է միմիայն Բաղրամայն 26-ի կողմից վերահսկվող գեբելսյան քարոչզամեքենան` 1in.am-ի «թամադայությամբ» (մանր-մունր թերթերի մասին դե չեմ խոսում): Հենց այդ քարոզչամեքենան է, որ օր ու գիշեր ինչ կեղտ ասես՝ լցնում է նրո կառավարության վրա: Ասելիքս ճիշտ հասկացեք. Հովիկ Աբրահամյանին պաշտպանելու խնդիր չունեմ, պարզապես իրավիճակն եմ ֆիքսում` նոր կառավարության դեմ աշխատում է Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող ԶԼՄ-ի մեքենան: Սա արվում է այն բանի համար, որ հանկարծ այս կառավարությունը հասարակական տեսանկյունից գոնե մի քիչ լեգիտիմ չդառնա, քանզի դրանում, բնական է, մեծ վտանգ է տեսնում անձամբ Սերժ Սարգսյանը:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը