Կարծիք

23.05.2014 14:42


Քառյակի երեկվա միասնականությունը շոկի մեջ է գցել Գեբելսյան քարոզչամեքենային` իր շեֆի հետ մեկտեղ

Քառյակի երեկվա միասնականությունը շոկի մեջ է գցել Գեբելսյան քարոզչամեքենային` իր շեֆի հետ մեկտեղ

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցավ կառավարության նոր ծրագրի քվեարկությունը: Քվեարկության արդյունքներն ուղղակի շոկի մեջ գցեցին Գեբելսյան քարոզչամեքենային և Բաղրամյան 26-ում նստած նրա շեֆին:

Հետևելով Սերժատու մամուլի երեկվա հրապարակումներին՝ ակնհայտ էր, որ Բաղրամյան 26-ից ուղիղ հրահանգ է իջեցվել ամեն կերպ պառակտել քառյակը, որպեսզի միասնական դիրքորոշում չլինի: Սակայն, ի պատիվ քաղաքական ուժերի, պետք է նշել, որ իրենք շատ օպերատիվ գործեցին, միասնական և, կարելի է ասել, բոլորը մեկի պես չմասնակցելով քվեարկությանը` իրենց դիրքորոշումը հայտնեցին տեղի ունեցող իրադարձության կապակցությամբ: Սա և՛ գովելի է, և՛ միաժամանակ պարտավորեցնող: Քանզի քառյակը պետք է նույն կերպ շարունակի իր գործունեությունը:
Ի դեպ, երեկ Արմեն Ռուստամյանը մի կարևոր միտք արտահայտեց, ըստ որի՝ ստացվում է, որ եթե ԱԺ-ի ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացվեին, ապա իշխանությունները, օրինակ, երեկ փոքրամասնություն կլինեին: Իսկ շարունակելով Ռոստոմյանի երեկվա այդ շատ դիպուկ միտքը՝ կարելի է ասել, որ փաստացի Սերժ Սարգսյանի հենարանը հանդիսանում են այդ 41 մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր կատարում են ընդամենը կոճակ սեղմողի ֆունկցիա: Սա նաև ցույց է տալիս այն ուղղությունը, որով նույնպես պետք է աշխատել, այն է` ստիպել իշխանություններին անցնել 100% համամասնական ընտրակարգին:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը