Լրահոս

28.08.2009 12:02


Պայթյուն Վանաձորում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 27-ին, ժամը 14.30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում' Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Հրայր և Արամ» ՍՊԸ-ի թթվածնի լիցքավորման արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում թթվածնի բալոնները «ԳԱԶ-53» մակնիշի 36 ՕԼ 018 պ/հ ավտոմեքենայի մեջ տեղադրելու ժամանակ տեղի է ունեցել բալոնի պայթյուն:

Պայթյունի հետևանքով արտադրամասի աշխատակից, Վանաձորում բնակվող 1980 թ. ծնված Ստեփան Մելիքյանը տեղում զոհվել է, իսկ երկու այլ աշխատակից' Դարբաս գյուղի բնակիչներ' 1980 թ. ծնված Վահե Ավետիսյանը և 1979 թ. ծնված Արտյոմ Ավագյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ավելի ուշ' Վ. Ավետիսյանը տեղափոխվել է Երևանի վնասվածքաբանության գիտական կենտրոն, իսկ Ա. Ավագյանը' Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի աչքի բաժանմունք:

Ըստ հերթապահ բժիշկների' տուժածների առողջական վիճակը բավարար է:

 

Այս խորագրի վերջին նյութերը