Լրահոս

23.05.2014 14:16


Սաշուր Քալաշյան. «Մենք գործ ունենք հուշարձան շենքի հետ»

Սաշուր Քալաշյան. «Մենք գործ ունենք հուշարձան շենքի հետ»

Այսօր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասել է, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն աճուրդի դնելուց տեքստում չի նշվել, որ կառույցը պատմամշակութային արժեք է. «Մենք գործ ունենք հուշարձան շենքի հետ: Աճուրդի մասին տեքստը կարդացել եմ. որևէ տեղ չկա գրած, որ այն հուշարձան է: Ամեն ինչ մանրամասն նկարագրված է, բայց ոչ մի բառ հուշարձանի մասին: Կառավարությանն այսօր միայն հետաքրքիր է իր գումարները վերադարձնելը, ԴԱՀԿ-ին՝ միայն թվաբանությունը: Խնդրի հոգևոր բաղադրիչը դուրս է մնացել, այսինքն՝ այն, ինչ հետաքրքրում է ամբողջ հանրությանը»։

Բանախոսը շեշտել է նաև, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ պատմաճարտարապետական հուշարձանները ենթակա են պահպանման: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ, որը Համալիրի համահեղինակն է եղել, ասել է, որ այն ԽՍՀՄ–ում արժանացել է պետական մրցանակի. «Ես կարծում եմ, որ եթե այսօր համալիրը անհրաժեշտ է մեր քաղաքացիներին սպորտային ու մշակութային միջոցառումների համար, նշանակում է՝ պետությունը ևս պետք է որոշակիորեն ֆինանսավորի ու օգնի մասնավորին: Իրականում սեփականատերը միշտ էլ կարող է փոխվել, բայց արդյոք հաջորդը կունենա՞ շահագործելու պոտենցիալ»։

Այս խորագրի վերջին նյութերը