ԱԺ այսօրվա ճեպազրույցի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նոր մանրամասներ է ներկայացրել իրենց խմբակցության անդամ Կարեն Բոթոյանի որոշման հետ կապված։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, Բոթոյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՕԵԿ խմբակցությունից, քանի որ կողմ է քվեարկելու Կառավարության ծրագրին։
Հ. Բիշարյանի պնդմամբ՝ Բոթոյանն ազնիվ չի գտնվել իր որոշման դրդապատճաները ներկայացնելու հարցում։
–Երբ կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից և ընդդիմություն դառնալ, մենք գիտեինք, որ մարդիկ կլինեն, ովքեր չեն համաձայնի այդ գծի հետ։ Բոթոյանինը 18–րդ դիմումը եղավ,–ասել է Հ. Բիշարյանը՝ ավելացնելով.
–Երեկվա դեպքը բավականին արտառոց էր։ Նա դիմեց մեզ և ասաց, որ իր վրա Կառավարության ներկայացուցիչների կողմից ճնշումներ են եղել։ Մամուլը նույնպես այսօր գրել է, որ ճնշումներ են եղել նաև նրա աներոջ վրա՝ ասելով, որ այլապես կսկսվեն ստուգումներ իրենց օբյեկտներում։ Մենք Բոթոյանին ասացինք, որ նիստերի դահլիճում պետք է հայտարարի այդ մասին։ Սակայն նա դա չասաց, և իր ոչ ճիշտ, ոչ ազնիվ վարքագծի պատճառով խմբակցությունը նիստ հրավիրեց և որոշում կայացրեց հեռացնել Բոթոյանին խմբակցությունից։
Հ. Բիշարյանը հայտարարել է, որ ճնշումներ իրականացնողներից մեկն էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է եղել։
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն էլ ավելացրել է, որ դիմելու է նաև «Օրինաց երկիր» կուսակցությունի՛ց Բոթոյանին հեռացնելու համար.
–Ի դեպ, կոալիցիայից դուրս գալուց հետո առաջարկել էինք Բոթոյանին՝ եթե չես կարող, դուրս արի, սակայն նա պատասխանեց՝ ո՛չ, ես պատարստ եմ մինչև վերջ գնալ։
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, Հ. Բիշարյանը նշել է, որ «Կառավարության այս տեսակով քվեարկությունը պարտություն էր»
ՕԵԿ. «Կարեն Բոթոյանը 18–րդն էր». նոր մանրամասներ

7or.am