Աշխարհ

23.05.2014 11:58


Դոնեցկի ինքնահռչակված հանրապետությունում մոբիլիզացիա է սկսվել

Դոնեցկի ինքնահռչակված հանրապետությունում մոբիլիզացիա է սկսվել

Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում մոբիլիզացիա է սկսվել։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ին հայտնել է ԴԺՀ մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ այսօր զորակոչային տեղամասեր են բացվել, որտեղ պետք է ներկայանան 19-40 տարեկան տղամարդիկ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհազորայիններին փորձառու կամավորներ են հարկավոր՝ ռազմական մասնագիտությամբ։ Բացի այդ, տարածքը պահպանելու համար աշխարհազորայիններն ընդունում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը