Լրահոս

23.05.2014 11:20


Սլավյանսկի ժողովրդական քաղաքապետն առաջարկել է «LifeNews»–ի լրագրողներին փոխանակել աշխարհազորայինների մոտ գտնվող գերիներով

Սլավյանսկի ժողովրդական քաղաքապետն առաջարկել է «LifeNews»–ի լրագրողներին փոխանակել աշխարհազորայինների մոտ գտնվող գերիներով

Սլավյանսկի աշխարհազորայինների մոտ գտնվող գերիների հստակ թիվը ժողովրդական քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը հրաժարվել է նշել։

«Մեզ մոտ են Ազգային գվարդիայի մարտիկները, զինվորներ և բանակի սպաներ, «Աջ սեկտորի» կողմնակիցներ։ Մենք փոխանակելու բան ունենք։ Եկեք մտածենք՝ ինչպես դա անել»,–հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ին Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Ավելի վաղ աշխարհազորայինները փոխանակել են Դոնբասի «ժողովրդական մարզպետին» «Ալֆա»–ի սպաներով։

Մայիսի կեսերին Ուկրաինայի ազգային գվարդիան Կրամատորսկի մոտ՝ Դոնբասի հյուսիսային շրջանում, որտեղ ընթանում են ուկրաինական ուժայինների և աշխարհազորայինների միջև մարտերը, «LifeNews»–ի լրագրողներ Օլեգ Սիդյակինին ու Մարատ Սայչենկոյին գերի էր վերցրել՝ մեղադրելով նրանց երկրի արևելքում «ահաբեկչությանն» աջակցելու մեջ։ Մոսկվան պահանջել էր անմիջապես ազատել լրագրողներին, սակայն այդ պահանջը դեռ չի կատարվել։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։

Այս խորագրի վերջին նյութերը