Աշխարհ

23.05.2014 10:31


Պուտինի նկատմամբ մահափորձ կատարելու գործը հնարավոր է՝ վերանայվի Կիևում

Պուտինի նկատմամբ մահափորձ կատարելու գործը հնարավոր է՝ վերանայվի Կիևում

Ադամ Օսմաևի գործի հետաքննության արդյունքները, որը մեղադրվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կատարելու համար, կարող են վերանայվել: Մասնավորապես, նոր փարձաքննություն կիրականացվի իբր նրա անմեղությունը հաստատելու համար: Այս մասին այսօր գրել է «Известия» թերթը՝ Օսմաևի փաստաբան Օլգա Չերտոկին հղումով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2012 թվականի հունվարին երեք հոգուց բաղկացած ծայրահեղական խմբավորումը (Չեչնիայի բնակիչներ Ադամ Օսմաև, Ռուսլան Մադաև և ծնունդով Ղազախստանից Իլյա Պյանզինը) հնարավոր դարձավ հայտնաբերել այն բանից հետո, երբ Օդեսսայի բնակարաններից մեկում հանկարծակի աշխատեց ինքնաշեն պայթուցիկը։ Մադաևը մահացավ, իսկ Պյանզինը հայտնեց Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներին, որ ընկերներով պայթուցիկ էին պատրաստում Վլադիմիր Պուտինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ մահափորձ կատարելու համար։

Թերթը գրում է, որ փորձաքննության ընթացքում ուսումնասիրվելու են Ադամ Օսմաևի ձայնագրված ցուցմունքները՝ արդյոք նա ինքնուրո՞ւյն է դրանք հնչեցրել, թե՞ անգիր է արել քննիչների կողմից գրված տեքստը։ 2014 թվականի մարտին Օսմաևի կինը պահանջել է ուկրաինական նոր իշխանություններից նրան ռեաբիլիտացնել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը