Աշխարհ

23.05.2014 10:06


ՄԱԿ–ը «Բոկո Հարամ» կազմակերպությունը ճանաչել է ահաբեկչական

ՄԱԿ–ը «Բոկո Հարամ» կազմակերպությունը ճանաչել է ահաբեկչական

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ահաբեկչական է ճանաչել Նիգերիայի «Բոկո Հարամ» կազմակերպությունը։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ հատկապես վերջին շրջանում «Բոկո Հարամ»-ի անվան հետ են կապվում հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած ահաբեկչություններն ու անչափահասների առևանգումները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել «Բոկո Հարամ»–ի դեմ՝ հայտարարելով այն «Ալ Քաիդային» առնչվող կառույց։

Ավելի վաղ Նիգերիան դիմել էր ՄԱԿ ԱԽ՝ ճանաչելու «Բոկո Հարամ» կազմակերպությունը որպես ահաբեկչական։ ԱԽ 14 երկրներից ոչ մեկը դեմ չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը