Միխայիլ Սահակաշվիլի. «Այս ամառ մենք եղել ենք պատերազմի եզրին»
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաչո Ախալայային պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը բացատրել է հետևյալ կերպ. «Հնարավոր ագրեսիայի պայմաններում մեզ անհրաժեշտ է պինդ ձեռք, և ես գիտեմ, որ Ախալայան կկատարի իր գործը։ Այս ամառ մենք եղել ենք պատերազմի եզրին, այդ իսկ ապտճառով մեր զորքերի պատրաստվածությունը շատ կարևոր է»։ Սահակաշվիլին նշել է, թե գիտի, որ Ախալայան շատ թշնամիներ ունի։ «Բայց դա միայն այն պատճառով է, որ Վրաստանը, բացի մերձբալթյան երկրներից, նախկին ԽՍՀՄ երկրներից միակն է, որտեղ բանտն ու հանցավորությունը չեն ղեկավարում հանցագործները։ Եվ դա Ախալայայի շնորհիվ է»,-ասել է Վրաստանի նախագահը։

Ըստ Regnum-ի