Ո՛չ մի Թաիթի. իշխանությանն այստեղ էլ վատ չեն կերակրում
Հայաստաննիրավականպետությունէ։ Իրավական երկրում իշխանությունը կարող է բացահայտ հազար ու մի ապօրինի գործողություններ իրականցնել ու ... ոչինչ։
Միայն օֆշորային սկանդալի գործը չտեսնել տալը բավական է՝ արձանագրելու իրավական երկրում ապրելու բոլորիս «բախտավորությունը»։
Հայաստանըսոցիալականպետությունէ։ Սոցիալական երկրում գործող իշխանության վերնախավն ավելի շատ փող ունի, քան պետությունը։ Սոցիալական արդարություն։ Ինչի՞ց ենք դժգոհում։ Սիրելի՛ իշխանություն, կներե՛ս, որ քո իսկ ստեղծած խնդիրների լուծումն ենք պահանջում ու անարդարացի ընդվզումներով փչացնում ամենօրյա տոնդ։
Հայաստանըժողովրդավարականպետությունէ։ Իսկ ո՞վ է կասկածում։ «80%-ը դեմ է, բայց մենք մերը անելու ենք»։ Սա իրական ժողովրդավարություն է։ «Զոռով սիրելի չես լինի» արտահայտության իմաստն էլ Հայաստանի իշխանության համար արդեն 6 տարի է՝ հնացած է։ Նա գտել է ժողովրդավարության իր բանալին։
Հայաստաննինքնիշխանպետությունէ։ Առայժմ՝ այո։ Բայց այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը նույնքան ինքնիշխան կլինի, որքան ինքնիշխան են ԱԺ–ում ՀՀԿ–ական կոճակ սեղմողները Բաղրամյան 26–ի ձեռքում։
Հիմասահմանադրականփոփոխություններեքուզում, որի՞նչանեք։ Սահմանադրության առաջին ու հիմնարար դրույթները, մեղմ ասած, չեք կարողանում ապահովել, ի՞նչ փոփոխության մասին է խոսքը։ Այս երկրում իսկապես փոխելու շատ բան կա։ Ու առաջինը պետք է իշխանությունը փոխել։
Ո՛չ մի Թաիթի. իշխանությանն այստեղ էլ վատ չեն կերակրում
Հայաստանն իրավական պետություն է։ Իրավական երկրում իշխանությունը կարող է բացահայտ հազար ու մի ապօրինի գործողություններ իրականցնել ու ... ոչինչ։
Միայն օֆշորային սկանդալի գործը չտեսնել տալը բավական է՝ արձանագրելու իրավական երկրում ապրելու բոլորիս «բախտավորությունը»։
Հայաստանը սոցիալական պետություն է։ Սոցիալական երկրում գործող իշխանության վերնախավն ավելի շատ փող ունի, քան պետությունը։ Սոցիալական արդարություն։ Ինչի՞ց ենք դժգոհում։ Սիրելի՛ իշխանություն, կներե՛ս, որ քո իսկ ստեղծած խնդիրների լուծումն ենք պահանջում ու անարդարացի ընդվզումներով փչացնում ամենօրյա տոնդ։
Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Իսկ ո՞վ է կասկածում։ «80%-ը դեմ է, բայց մենք մերը անելու ենք»։ Սա իրական ժողովրդավարություն է։ «Զոռով սիրելի չես լինի» արտահայտության իմաստն էլ Հայաստանի իշխանության համար արդեն 6 տարի է՝ հնացած է։ Նա գտել է ժողովրդավարության իր բանալին։
Հայաստանն ինքնիշխան պետություն է։ Առայժմ՝ այո։ Բայց այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը նույնքան ինքնիշխան կլինի, որքան ինքնիշխան են ԱԺ–ում ՀՀԿ–ական կոճակ սեղմողները Բաղրամյան 26–ի ձեռքում։
Հիմա սահմանադրական փոփոխություններ եք ուզում, որ ի՞նչ անեք։ Սահմանադրության առաջին ու հիմնարար դրույթները, մեղմ ասած, չեք կարողանում ապահովել, ի՞նչ փոփոխության մասին է խոսքը։ Այս երկրում իսկապես փոխելու շատ բան կա։ Ու առաջինը պետք է իշխանությունը փոխել։
Վախթանգ Մարգարյան