Ստամբուլում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը, չարտոնված ցույցի մասնակիցներից մեկը ծանր վնասվածք է ստացել գլխին և տեղափոխվել հիվանդանոց։ Մի քանի տասնյակ ակտիվիստներ, դեմքերը դիմակներով ծածկած, հավաքվել են Օքմեյդանի հրապարակում՝ Ստամբուլի Բեյօղլու շրջանում, որպեսզի հարգեն ածխահանքում զոհված զոհերի հիշատակը Մանիսա նահանգում։ Ցույցը չի համաձայնեցվել իշխանության հետ, այդ պատճառով հրապարակ են ժամանել ոստիկանության հատուկջոկատայինները։
Ցուցարարներին ցրելու ոստիկանության անարդյունք փորձերից հետո իրավապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։ Ի պատասխան՝ ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել և ոստիկանների ուղղությամբ քարեր շպրտել։ Մոլոտովի կոկտեյլներից մեկը դիպել է ոստիկանության զրահապատ «Ջիպին»։
Հանքում ողբերգությունից հետո նմանատիպ բողոքի ցույցեր են կազմակերպվում երկրի տարբեր քաղաքներում։ Մի շարք դիտորդների կարծիքով փողոց դուրս եկող երիտասարդները դիմակներով փորձում էին ոչ թե տուրք տալ զոհվածների հիշատակին, այլ թեժացնել ներքաղաքական մթնոլորտը։ Բոլոր այդ միջոցառումները տեղի են ունենում Կառավարության հրաժարականի պահանջի ներքո։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։