Քաղաքական

22.05.2014 16:16


«Հայ ժողովուրդը պատմության մեջ երեւի թե մնալու է որպես տոկոսի տակ մտած ազգ»

«Հայ ժողովուրդը պատմության մեջ երեւի թե մնալու է որպես տոկոսի տակ մտած ազգ»

Նաիրա Զոհրաբյանի ելույթը` կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ
«Հարգելի գործընկերներ,
Ի սկզբանե նշեմ, որ «Բարգավաճ Հայաստանը» երբևէ չի առաջնորդվել եւ չի առաջնորդվելու ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եւ չգիտեմ էլ դահլիճում նման քաղաքական ուժ կամ ուժեր կան, թե ոչ: Կապրենք՝ կտեսնենք: Մեզ համար կա մեկ հստակ կոդ՝ տնտեսությունը չի լինում իշխանամետ, կամ ընդդիմադիր: Սա է մեր բանաձեւը։ Որովհետեւ եթե տնտեսությունը փլուզվեց, ինչը բարեհաջող արեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը, բոլորի համար է վատ եւ առաջին հերթին ժողովրդի: Եւ երբ մենք ասում ենք, որ պետք է հստակ գնահատական տալ նախորդ կառավարության գործունեությանը, նպատակը մեկն է՝ որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշում դնել: Տիգրան Սարսգյանը լուծեց հերոստրատյան իր խնդիրը. պատմության մեջ մնալ որպես Հայաստանի տնտեսության կործանիչ: Եւ դա նրան հաջողվեց: Մենք վհուկների որսի կոչ չենք անում, բայց եթե դու չես գնահատում եւ չես ասում, թե նախորդ կառավարության ինչ ռազմավարական խայտառակ սխալ քայլեր եւ կոռուպցիոն սկանդալներ հանգեցրեցին ներկա տնտեսական կոլապսին, մենք չենք չենք կարող ճիշտ ելքերը մատնանշել:
Գովեստի կենացները, որ երեկ ու այսօր հնչեցին այս դահլիճում, հնչել են նաեւ նախորդ կառավարության ներկայացրած բոլոր ծրագրերի ժամանակ: Հնչել են նույն մարդկանց կողմից, դեմքի նույն արտահայտությամբ: Հնչել են ծրագրերի օգտին, որոնք փառահեղորեն տապալվել են: Ուստի, պարոն վարչապետ, ինչքան քիչ ականջալուր լինեք քծնանքին եւ դատարկ գովաբանությանը, այնքան իրատեսական քայլերի շանս կունենանք:
Եւ այսպես՝ կա խնդիրների մի մեծ խումբ եւ հասարկությունը պահանջում է այդ խնդիրների հրատապ լուծում՝
1. պարտադիր կուտակային. ես արդեն նշեցի, որ պարտադիր, բայց ոչ պարտադրված կոդը որեւէ մեկին հասկանալի չէ. հարյուր հազարավոր մարդիկ այս հարցի պարզ ու հասկանալի լուծմանն են սպասում: նրանք չեն ուզում պարտադիր վճար:
2. Կարմիր գծեր. խոսենք պարզ. քաղաքացին չի ուզում զրո ծառայության դիմաց մասնավորին տալ նալոգ:
3. Արագաչափեր՝ տուգանքները անհամաչափ են քաղաքացու աշխատավարձին: Արագաչափի նպատակը ոչ թե թալանը պիտի լինի, ինչը այսօր է, այլ երթեւեկի կարգավորումը:
4. Բանկի տոկոսներ. հայ ժողովուրդը պատմության մեջ երեւի թե մնալու է որպես տոկոսի տակ մտած ազգ: Անտրամաբանակ տոկոսներ եւ կոռուպցիայի ու թալանի ակնհայտ մեխանիզմ: Որպես շարունակություն, բայց առանձին դրույթª բնական աղետից կամ այլ պատճառով սնանկացած գյուղացիություն, ովքեր դնում են համընդհանուր պահանջª սառեցնել բանկային անտրամաբանական տոկոսները:
Եւս մեկ խնդիր՝ թեեւ այս մասին հիմնականում հրապարակային չի խոսվում, սակայն բազմաթիվ գործարարներ ունեն հասկանալի եւ փորձով ապացուցված մտավախություն. որ մի օր կզարթնեն ու կպարզվի, որ ինչ որ մեկը, կամ ոմանք, իրենց բիզնեսում այլեւս «փայ» են:
Կարեւոր մի մտահոգություն եւս. երկրի արտաքին պարքը աճում է, մարդկանց բարեկեցությունը, դրան զուգահեռ, նվազում: «Բարգավաճ Հայաստանն» ինչքան փորձեց այս տարիների ընթացքում հասկանալ, թե ի՞նչ տարմաբանությամբ են վարկեր վերցվում, ի՞նչի վրա են ծախսվում եւ ո±ւր են գնում այդ վարկերը, այդպես էլ չստացվեց: Չստացվեց, որովհետեւ հասկանալի է մեկ բան՝ աշխատել են խիստ անհասկանալի, կամ երեւի թե խիստ հասկանալի սխեմաներ:
Այս ցանկը, բնականաբար, կարելի է շարունակել:
Հիմա մեր դիրքորոշման մասին: Մենք արձանագրում ենք, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ հարցեր եւ շատ ավելի լուրջ մարտարհավերներ ու շատ ավելի մեծ սրությամբ, քան արձանագրված է կառավարության այս ծրագրում:
Մենք մշտապես ասել ենք ու ես հիմա կրկնում եմ՝ քանի դեռ մեր երկրում կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, մենք մշտապես կանգնելու ենք փակուղու առջեւ: Այդ քաղաքական մենաշնորհը, ամեն գնով վերարտադրվելու իշխանության մղումն էր, որ երեկ, այս դահլիճում մեծամասնությունը դեմ քվեարկեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը: Ու այդպես լինելու է միշտ:
ՙ«Բարգավաճ Հայաստանը» քննարկել է ներկայացված ծրագրի հանդեպ դիրքորոշման հարցը, քննարկել ենք նաեւ քառյակի մեր գործընկերների հետ, եւ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը