Արմեն Մարտիրոսյան. «Կառավարության ներկայացրած ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները»
«Շատ հիասթափված եմ Կառավարության ներկայացրած ծրագրից։ Այն բարի ցանկությունների շտեմարան էր»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Բանախոսը նշել է, որ Կառավարության ներկայացրած ծրագրում միայն 3 թիվ կա, որոնք վերաբերում են տնտեսական աճին, նվազագույն աշխատավարձին, աղքատության ցուցանիշի կրճատմանը։ Ընդգծելով երկրում առկա ֆինանսական նիջոցների սղությունը՝ Մարտիրոսյանը նշել է, որ Արևմուտքից և Ռուսաստանից ֆինանսական աջակցության ակնկալիքներ Հայաստանը չունի։
«Մնում է երրորդ աղբյուրը՝ ներքին միջոցները, որոնք ևս չկան։ 65000 դրամ նվազագույն աշխատավարձը, որ ներկայացրել է Կառավարությունն իր ծրագրում, ոչինչ չի տալու ՀՀ քաղաքացուն»,-ասել է նա։
Ըստ «Ժառանգության» վարչության փոխնախագահի՝ նորանշանակ Կառավարության ներկայացրած ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները։ «Այս կառավարությունից որևէ ակնկալիք չունեմ. այն բարեփոխում իրականացնելու որևէ հնարավորություն չունի: Հետևաբար, որքան շուտ նոր համապետական ընտրություններ լինեն, և նոր համակարգային փոփոխություններ լինեն, այնքան շուտ մենք այս ճգնաժամից դուրս կգանք»,-ասել է բանախոսը։
Արմեն Մարտիրոսյան. «Կառավարության ներկայացրած ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները»
«Շատ հիասթափված եմ Կառավարության ներկայացրած ծրագրից։ Այն բարի ցանկությունների շտեմարան էր»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Բանախոսը նշել է, որ Կառավարության ներկայացրած ծրագրում միայն 3 թիվ կա, որոնք վերաբերում են տնտեսական աճին, նվազագույն աշխատավարձին, աղքատության ցուցանիշի կրճատմանը։ Ընդգծելով երկրում առկա ֆինանսական նիջոցների սղությունը՝ Մարտիրոսյանը նշել է, որ Արևմուտքից և Ռուսաստանից ֆինանսական աջակցության ակնկալիքներ Հայաստանը չունի։
«Մնում է երրորդ աղբյուրը՝ ներքին միջոցները, որոնք ևս չկան։ 65000 դրամ նվազագույն աշխատավարձը, որ ներկայացրել է Կառավարությունն իր ծրագրում, ոչինչ չի տալու ՀՀ քաղաքացուն»,-ասել է նա։
Ըստ «Ժառանգության» վարչության փոխնախագահի՝ նորանշանակ Կառավարության ներկայացրած ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները։
«Այս կառավարությունից որևէ ակնկալիք չունեմ. այն բարեփոխում իրականացնելու որևէ հնարավորություն չունի: Հետևաբար, որքան շուտ նոր համապետական ընտրություններ լինեն, և նոր համակարգային փոփոխություններ լինեն, այնքան շուտ մենք այս ճգնաժամից դուրս կգանք»,-ասել է բանախոսը։
7or.am