Նախագահ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում
ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ:
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին:
Ներկայացված ստուգման արդյունքների վերաբերյալ ծավալվել է համակողմանի քննարկում. նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ամրագրել կատարման հստակ ժամկետներ:
Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ և տեղյակ է ընթացիկ խնդիրներին, Հանրապետության նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաև խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին:
Կարևորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին և անընդհատ կատարելագործվի:
«Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ և արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը՝ մեր երկրի ամենակայացած կառույցը»,- նշել է Սերժ Սարգսյանը: