Ուկրաինան խնդրել է շտապ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Ուկրաինայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին՝ սեղմ ժամկետներում հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ։
«Մենք դիմում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին շտապ նիստ հրավիրելու խնդրանքով։ Մենք ապացույցներ կներկայացնենք, որ ռուսական կողմից փորձեր են արվում սրելու իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև ձախողելու առաջիկա նախագահական ընտրությունների անցկացումը»,–«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։