Քաղաքական

22.05.2014 13:43


Գուրգեն Արսենյան. Փորձե՛ք առաջին հերթին ձեր մեջ պարզել այդ տրամադրությունների պատճառները

Գուրգեն Արսենյան. Փորձե՛ք առաջին հերթին ձեր մեջ պարզել այդ տրամադրությունների պատճառները

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր՝ ԱԺ–ի իր ելույթում, ընդգծել է՝ Հայաստանը փոքր երկիր է, և համարյա բոլորը գիտեն, թե ով ինչ է անում, և տարբեր տեսակի «.am»-ների և թերթերի ֆինանսավորողները՝ պապաները, և անգամ մամաներն ովքեր են։

Պատգամավորին զարմացնում է, երբ այդ ԶԼՄ–ի կողմից տեսնում է ուղղակի հարձակում Հանրապետական նորանշանակ Կառավարության վրա։

–Այսինքն, ես հասկանում եմ, որ իշխանության մեջ կա լրջագույն պայքա՛ր, որովհետև գիտենք, թե որտեղից են ֆինանսավորվում այդ «.am»-ներն ու թերթերը։ Հարց է ծագում՝ դուք Հանրապետական իշխանության Կառավարությո՞ւնն եք, թե ոչ։ Որովհետև այն հարձակումը, որն այսօր կա, խոսում է այն մասին, որ դուք խորթ զավակ եք, ձեզ չեն ուզում, չեն ցանկանում, որ հաջողության հասնեք,–ասել է Գ. Արսենյանը։

Նա ուշադրություն է հրավիրել, որ ՀՀ 13–րդ Կառավարության նկատմամբ այդ ողջ մաղձը թափվում է ոչ թե ընդդիմադիր թերթերի և կայքերի կողմից, այլ այն լրատվամիջոցների, որոնք մինչ այս զբաղված էին մեկ այլ քաղաքական ուժի փնովելով, սևացնելով կամ «իրենց վատ բախտ ու ճակատագիր մաղթելով»։

–Հիմա այդ նույն բանը տեղի է ունենում ձեզ հետ։ Որևէ մեկը կփորձի՞ իր ելույթի ժամանակ ասի՝ այս ի՞նչ դրսևորում է,–դիմելով Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարությանը՝ նշել է ԲՀԿ–ական պատգամավորը,–ես հասկանում եմ, որ ձեր նկատմամբ այնքան էլ լավ չի տրամադրված ձեր մի մասը։ Փորձե՛ք առաջին հերթին ձեր մեջ պարզել այդ տրամադրությունների պատճառները։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը