Լրահոս

27.08.2009 18:48


Հայ–վրացական սահմանին ռուս սահմանապահնե՞ր

-Նման նկրտումներ՝ Վրաստանի կողմից եղել են դեռևս Գամսախուրդիայի ժամանակ, բայց այն ժամանակ խոսում էին Լոռվա տարածքների մասին։ Սահակաշվիլին կարծես թե նոր ճակատ է փնտրում և կարծում եմ, որ Միացյալ Նահանգների թելադրանքով,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով այն լուրերը, թե  հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մտել են հայկական տարածքներ և հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը՝ ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Նրա խոսքերով՝  Հայաստանի իշխանությունները պետք է կտրուկ պահանջ ներկայացնեն  Վրաստանին՝ անմիջապես դադարեցնել նման գործողությունները։

- Հաշվի առնելով այն իրողությունը, որ Վրաստանը այլևս ԱՊՀ անդամ երկիր չի և Հայաստանի նկատմամբ  արտերկիր է՝ Հայաստնի իշխանությունները պետք է դիմեն Ռուսաստանին՝ խնդրելով, որ հայ-վրացական սահմանի պահապանությունը (ինչպես հայ-թուրքականը,  հայ-իրանականը) նույնպես վերցնեն իրենց վրա ռուսական  սահմանապահները։ Այդ դեպքում նման գործողություններ այլևս չեն կրկնվի,-ասել է Վահան Շիրխանյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը