Կարծիք

22.05.2014 12:36


Նիկոլի սենսացիոն լռությունը Սաշիկի մասին կամ «դհոլությունը» պոզով-պոչով չի լինում

Նիկոլի սենսացիոն լռությունը Սաշիկի մասին կամ «դհոլությունը» պոզով-պոչով չի լինում

Համացանցում արդեն երկրորդ օրն է, ինչ բուռն քննարկում են Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում: Գեղամյանի «աղջիկ վախտվա» եռանդով Նիկոլը հարձակվեց նոր կառավարության վրա և երկրում տիրող սարսափելի կոռուպցիայի ողջ պատասխանատվությունը գցեց նոր վարչապետի ու նրա կաբինետի վրա:

Իհարկե, անմեղսունակույթուն կլիներ ասել, թե նոր կառավարության անդամները երկնքից իջած հրեշտակներ են, բոլորս էլ գիտենք, թե ով ինչ բիզնես ունի, և ով ինչով ա իրա «հացի փողը» աշխատում: Բայց նկատենք մի բան, որ Նիկոլը գեթ մեկ խոսք չասեց երկրի գլխավոր կոռուպցիոներ, կլանաօլիգարխիկ համակարգի կնքահայր Սերժ Սարգսյանի ու նրա եղբայր Սաշիկ Սարգսյանի բիզնեսների ու ուրիշներից բիզնեսներ խլելու մասին: Դե պարզ է` ո՞նց խոսա նրանց մասին, ում հետ համագործակցում է անձամբ ինքը:

Նիկոլը երեկ ասաց, որ կոռոպցիան «պոզով-պոչով կենդանի չէ»: Կարելի է նաև հավելել այն, որ «դհոլությունը նույնպես պոզով-պոչով չի լինում». նա հենց այն տեսքն ունի, որ երեկ տեսանք ԱԺ ամբիոնում:

Իմիջիայլոց, իր «աղջիկ ժամանակները» Գեղամյանն ավելի թունդ ելույթներով էր հանդես գալիս, հետևաբար, Նիկոլը նույնիսկ դերասանության առումով է զիջում Մամիկոնիչին:

Եւ մի բան էլ` Եթե Սերժ Սարգսյանն արդեն իր գլխավոր հաճախորդին է խաղի մեջ գցել, ապա Հովիկ Աբրահամյանը թող իմանա, որ հեշտ չի պրծնելու Սերժի ձեռքից, ու հենց հարմար պահը եկավ, նա Հովիկ Աբրահամյանի հարցերը լուծելու ա, և հաստատ ամեն ինչ մենակ հրաժարականի պահանջով չի ավարտվի: Բայց դա, անկեղծ ասած, արդեն Հովիկ Աբրահամյանի խնդիրն է. նա է այդ ճանապարհն ընտրել…

Արմեն Միքայելյան

https://www.facebook.com/armen.miqaelyan.712/posts/280758895438680

Այս խորագրի վերջին նյութերը