Լրահոս

27.08.2009 18:53


Ժիրայր Սեֆիլյան. « ... Ջավախքը դառնալու է Նախիջևան»

Ժիրայր Սեֆիլյան. « ... Ջավախքը դառնալու է Նախիջևան»

-Եթե հետևենք Ջավախքում այս վերջին տարիների անցուդարձերին, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում այսօր, ի նկատի ունենալով վրացական իշխանությունների սանձարձակությունը հայերի դեմ, ապա ինձ համար զարմանալի չէ այս դեպքը,- վրացի սահմանապահների դեպի հայկական գյուղեր առաջխաղացման վերաբերյալ ասել է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Նա հավելել է, որ իր համար զարմանալի չէ նաև թե ինչու չեն միջամտել այնտեղ տեղակայված հայ ուղեկալները։

-Զարմանալի չէ, որովհետև համոզված եմ, որ ուղեկալը որը տեղակայված է այնտեղ վերջին 7-8 տարիների ընթացքում հիմնականում նպատակ ունի կտրել Ջավախքը Հայաստանից,- ասել է նա։  

Դեպքերի այս վատ ընթացքը, Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, շարունակվում է հին օրինաչափությամբ, և «այս բոլորը կարելի է կասեցնել միայն Երևանում ազգային իշխանություններ ձևավորելով։ Հակառակ դեպքում Ջավախքը դառնալու է Նախիջևան»։

-Վրացիներն ուզում են հասկացնել, որ իրենք ամեն ինչ կարող են անել։ Ես սա ավելի շատ հոգեբանական գործողություն կանվանեի,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը, այնուամենայնիվ չբացառելով, որ Վրաստանի գործողությունները պայմանավորված են տարածաշրջանային խաղերով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը