Լրահոս

22.05.2014 10:59


Հակառակորդը կրկին դիվերսիոն փորձ է կատարել

Հակառակորդը կրկին դիվերսիոն փորձ է կատարել

Նախօրեին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի՝ լույս 22-ի գիշերը, հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա պահին շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը