Աստախով. «Ուկրաինայի հարավ–արևելքում կրակում են հեռանալ ցանկացող ընտանիքների վրա»
ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր Պավել Աստախովը դիմում է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունին, որում պատմել է, որ Ուկրաինայի հարավ–արևելքում կրակում են հեռանալու փորձ կատարող ընտանիքների վրա։
Նրա մամուլի ծառայությունը հայտնում է, որ վերջին ամիսներին Աստախովը զգալի թվով դիմումներ է ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ հանդիսացող երեխաների իրավունքների խախտման հետ կապված, որոնք բնակվում են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Դրանց մեծ մասը կապված է շրջանները լքելու անհնարինության հետ։ Նշվել է նաև, որ զինված բախման վայրը լքել ցանկացող բնակիչները կրակոցների են ենթարկվել։ Աստախովը նշել է, որ խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները երեխաների իրավունքների վերաբերյալ՝ Կիևն անգամ չի փորձում տարհանել երեխաներին զինված հակամարտության տարածքից։ Նրա գնահատականով՝ նման գործողությունները կարող են երկրում հանգեցնել լուրջ մարդասիրական աղետի։

Փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն։