Վերահսկիչ պալատը սեպտեմբերի 2-ից ստուգումներ է սկսում Շիրակի մարզի համայնքներում եւ մարզպետարանում: Մարզային ստուգումներն իրականացվելու են 4 վարչությունների կողմից: Թե ինչպես են ծախսվում պետական միջոցները, մարզի պաշտոնյաները ինչպես են տնօրինում պետական ունեցվածքին , պարզ կդառնա մոտավորապես մեկ ամսից: Ստուգումների ավարտից հետո արդյունքները բաց եւ հրապարակային կամփոփվեն՝ խոստացավ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով այսօր հանդիպեց մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքների ղեկավարների հետ: Նա անձամբ բոլորին ծանոթացրեց վերհսկողության ամբողջ գործընթացի հետ, համայնքների ղեկավարներին ներկայացնելով նաեւ 21 կետից բաղկացած հարցաշարի բովանդակությունը, որոնց պատասխանների հիման վրա է ամփոփվելու համայնքների և Շիրակի մարզպետարանի գործունեությունը:
Շիրակի Մարզպետարանում վերահսկողությունը սկսվել է դեռևս մեկ ամիս առաջ: Մինչևբուն ստուգումները նախ իրականացվում է դիտարկման պրոցես, համապատասխան կառույցներից պահանջվում է անհրաժեշտ փաստաթղթերը: Մարզում ստուգումները կսկսվեն սեպտեմբերի 2-ից:
-24 աշխատանքային օր Վերահսկիչ պալատի 4 վարչություններ կաշխատեն մարզում: Հարկ եղած դեպքում հնարավոր է ավելանա ևս 12 աշխատանքային օր,- բացատրում է Իշխան Զաքարյանը:
Նա նաև զգուշացնում է. «Չխոչընդոտել Վերահսկիչ պալատի գործունեությանը, հակառակ պարագայում կլինեն խիստ պատժամիջոցներ»:
Ստուգումներ Շիրակի մարզպետարանում

Դերենիկ Մալխասյան
Գյումրի