Լրահոս

22.05.2014 09:55


«Տիգրան Սագսյանը, հավանաբար, դուրս կգա ՀՀԿ գործադիր մարմնի կազմից»

«Տիգրան Սագսյանը, հավանաբար, դուրս կգա ՀՀԿ գործադիր մարմնի կազմից»

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Սարգսյանը մոտ ժամանակներս կսառեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին: Խնդիրն այն է, որ, ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի, դիվանագիտական գործունեությունն անհամատեղելի է ակտիվ կուսակցական գործունեության հետ: Այսինքն, Տիգրան Սարգսյանն արդեն կատարել է իր ընտրությունը` դեսպանի անձնագիրը փոխելով ՀՀԿ-ի տոմսի հետ: Եվ ահա այդ պատճառով էլ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Տիգրան Սագսյանը, հավանաբար, դուրս կգա նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի կազմից:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

Այս խորագրի վերջին նյութերը