Աշխարհ

21.05.2014 15:07


Հոսնի Մուբարաքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Հոսնի Մուբարաքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Այսօր Եգիպտոսի դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ պետական ունեցվածքի յուրացման մեղադրանքով։ «Reuters»-ը հիշեցնում է, որ կոռուպցիայի մեղադրանքով Եգիպտոսի նախկին նախագահի և նրա 2 որդու՝ Գամալի և Ալյայի դատական գործը մեկնարկել էր այս տարվա փետրվարին։ Դատարանը քննել է նախագահական պալատների վերանորոգման համար պետբյուջեից դուրս գրված շուրջ 18 մլն դոլարի դրվագը։ Մուբարաքն ու նրա որդիները մեղադրվում են այդ գումարը յուրացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը