Քաղաքական

21.05.2014 13:52


Հովիկ Աբրահամյան. «7% տնտեսական աճը Սերժ Սարգսյանի քաղաքական գնահատականն էր»

Հովիկ Աբրահամյան. «7% տնտեսական աճը Սերժ Սարգսյանի  քաղաքական գնահատականն էր»

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում պատգամավորները շարունակում են հարցեր հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրում սահմանված տնտեսական աճի 5% ցուցանիշին և Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 2013-17թթ. Կառավարության առջև 7% տնտեսական աճի խնդիր է ինքը դրել, Հ. Աբրահամյանը նշել է.

–Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ 7%–ի հետ կապված, նրա քաղաքական գնահատականն էր, դա նրա ցանկությունն էր: Կառավարության տնտեսական աճի ապահովման պարտավորությունը 5-7% է եղել միջնաժամկետում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «ՀՀ այն Կառավարությունը, որը տարվա արդյունքներով (դա վերաբերում է 2013–2017թթ.) չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը