Մեկնաբանություն

21.05.2014 13:13


Սիլիկոնե կո՞ւրծք, թե՞ արհեստական իշխանություն՝ ոչ մի տարբերություն

Սիլիկոնե կո՞ւրծք, թե՞ արհեստական իշխանություն՝ ոչ մի տարբերություն

Սիլիկոնե կրծքերի և արհեստական (չընտրված) իշխանության միջև տարբերություն, ըստ էության, չկա։ Երկուսն էլ բնական չեն, երկուսն էլ ժամանակի ընթացքում անդուրության աստիճանի տձևանում են, երկուսի պիտանելիության ժամկետը խոստացվածից ու պլանավորածից շուտ է ավարտվում։

Սիլիկոնե կրծքի պես տոկոս «խփած» իշխանությունն էլ մեծ է երևում, բայց իրականում սմքած մի բան է։

Սիլիկոնե կրծքեր կրող կինը միայն ժամանակի ընթացքում է հասկանում ոչ բնական ճանապարհով գեղեցիկ լինելու գինը։

Ժամանակ է հարկավոր նաև, որպեսզի արհեստական իշխանության գինը հասկանալի դառնա բոլորի համար։

Բայց եթե սիլիկոնե կուրծքը սկզբնական փուլում կարող է տպավորություն թողնել շրջապատի վրա ու դրա որոշ հատվածին դուր գալ, ապա արհեստական իշխանությունն անդուր է հենց սկզբից ու զզվելի՝ բոլորի համար։

Սիլիկոնե կուրծքն ու արհեստական իշխանությունն օտար մարմիններ են բնական օրգանիզմում։ Դրանք իրենց քայքայիչ գործն անպայման անելու են։ Ու եթե բնականը սպանած անհեռատես կինը դատապարտված է անընդհատ «նորացնել» երբեմնի «գրավչությունը», արհեստական իշխանության պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ ու հեշտ է՝ փոխարինել այն բնականով (ընտրվածով)։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը