ՀՀ կառավարությունում վրացի սահմանապահների՝ Հայաստանի սահմանը խախտելու վերաբերյալ խորհրդակցություն չի եղել
«7օր»-ը տեղեկացել էր, որ վրացի սահմանապահների կողմից հայ-վրացական սահմանի խախտման և նրանց կողմից հայ գյուղացիներին հողերը մշակելն արգելելու կապակցությամբ ՀՀ կառավարությունում այսօր խորհրդակցություն պետք է տեղի ունենար։ Սակայն ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հաղորդեցին, որ այսօր տեղի է ունեցել ընդամենը ՀՀ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում այդ թեման չի եղել, և այդ թեմայով խորհրդակցություն տեղի չի ունեցել։

7or.am