Երեկ ԱԺ-ի դատին ներկայացվեց կառավարության եռամյա ծրագիրը: Այժմ հերթը խորհրդարանական ուժերինն է, թե ինչպիսի վերաբերմունք կարտահայտեն: Թեպետ, դրական սպասելիքներն այս կառավարությունից արդեն անիմաստ են, երբ հստակ հայտարարվեց, որ Հովիկ Աբրահամյանը շարունակելու է շատ-շատ շնորհակալության արժանացածի գործը:
Իհարկե, ոմանք կփորձեն ծրագրի մեջ դրականը տեսնել, ինչն էլ որպես արդարացում օգտագործել՝ «կողմ» քվեարկելն արդարացնելու համար: Բայց չպետք է մոռանալ, որ կառավարության ծրագիրն ամփոփ փաստաթուղթ է, ու դու կա՛մ կողմ ես, որով կրում ես ամբողջական պատասխանատվություն այս ծրագրի համար, կա՛մ չես ցանկանում կիսել այդ պատասխանատվությունը, առավել ևս, որ դու չես կյանքի կոչողը, այլ ընդամենը դիտորդ ես: Իսկ եթե Աբրահամյանն իր անձնական որակներով կարող է դրական բաներ անել, թող անի, մենք հո չե՞նք խանգարում նրան: Պարզապես առայժմ նախկին ինքնահռչակ «արևմտամետ աճպարարից» Արգամիչը տարբերվում է ընդամենը իր «մարդամոտությամբ», ու դեռ որևէ գործնական դրական քայլ չենք տեսել նրա մոտ:
Իսկ ամբողջի մեջ որոշ դրականը մատնացույց անողներին ու դրանով իրենց վերաբերմունքը պայմանավորողներին հակադարձեմ, որ, իհարկե, յուրաքանչյուր կնոջ մեջ էլ շատ դրական բաներ կան, իսկ ոմանց մոտ առավել դրականը ամենացցունն է արտահայտված լինում, բայց ամուսնանում ենք կնոջ հետ ամբողջությամբ, և աբսուրդ է հետո բողոքել, թե խելքով իրար չենք համապատասխանում: Հարգելի՛ս, ինչով քվեարկել ես, նրանով էլ մտածել ես, հիմա նրա խելքից ինչի՞ ես բողոքում, քո՛ խելքից բողոքի:
Կամ մի՞թե մարդուն մահապատժի ենթարկելիս այդ պրոցեսում դրական բաներ չկան: Թողնում են՝ նախորդ գիշեր հանգիստ քնես, առավոտյան էլ, մյուս օրերի նման, «դիվադադար» չեն անում, լավ լողացնում են, սափրում, բերում են այն սնունդը, ինչ կպատվիրես, ու այսքան դրականի հետ մեկտեղ՝ ընդամենը մի բացասական բան է տեղի ունենում՝ սպանում են:
Այսինքն, պետք է քվեարկել ոչ թե ստամոքսով կամ էլ հետույքով, թե դրանից հետո կարող է՝ իշխանությունները կերակրատաշտին մոտ թողնեն, կամ էլ հարմար աթոռ դնեն տակդ, այլ ուղեղով, հոգով ու սրտով, ինչի դեպքում, մասնավորապես, ոչիշխանական ուժերը պետք է կառավարության ծրագրի հանդեպ միասնական վերաբերմունք արտահայտեն, ինչն էլ, իհարկե, փորձում են անել, ու, կարծում եմ, ճիշտը բոյկոտելն է կամ դեմ քվեարկելը:
Ինչպիսի համոզիչ փաստարկ էլ բերվի, սա Ազատիչի տխրահռչակ պաշտոնավարումը երկարացնելու ծրագրի գործնական արտահայտությունն է, որին կողմ լինելն ուղղակի հանցագործության հավասար սխալ է:
Արմեն Հարությունյան
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՍ-ՄԱՍ «ՍԻՐԵԼ» ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1420771054861344&id=100007853887323